Ի՞նչ է Arajark.am-ը
Arajark.am կայքը իրենից ներկայացնում է հայտարարությունների աննախադեպ օնլայն հարթակ, որը հասանելի է ցանկացած օպերացիոն համակարգով:
Կայքը բաղկացած է անշարժ գույքի 2 բաժնից և 16 այլ բաժիններից։
Անշարժ գույքի 1-ին բաժնում զետեղված են քարտեզի վրա ճշգրիտ տեղադրությամբ անշարժ գույքի հայտարարություններ, որոնք ստուգվել, տեղադրվել են կայքի կողմից և 2-րդում օգտատերերի կողմից տեղադրված չստուգված հայտարարություններ:
16 այլ բաժիններում առկա են՝
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կայքում հայտարարությունների տեղադրումը օգտատերերի կողմից ԱՆՎՃԱՐ է։
Անշարժ գույքը կայքում առանց միջնորդ գտնելու դեպքում, Arajark.am-ը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որն իր մեջ ներառում է՝
Ինչու՞ Arajark.am
Ինչպե՞ս է հայտնվում անշարժ գույքի հայտարարությունը ստուգված գույքերի ցանկում և ցուցադրվում քարտեզի վրա
15 րոպե-590 դրամ,
30 րոպե-990դրամ,
1 ժամ-1790դրամ,
2 ժամ-3190դրամ,
4 ժամ-5900դրամ
Վճարումները կարող են կատարվել Ձեզ հարմար եղանակներով՝ SMS տարբերակով, TellCell վճարային համակարգով և քարտային եղանակով:
Հասցեատիրոջ կողմից վճարելու դեպքում՝
3 ամսվա համար 4700 դրամ,
6 ամսվա համար 7400 դրամ
Անշարժ գույքի լիարժեք հասցեն , առավել մանրամասն տեղեկությունները և կոնտակտային տվյալները քարտեզի ստուգված բաժնում տեղադրվում են բաց տեսքով։
Մասնավոր դեպքում հասցեատիրոջ ցանկությամբ կոնտակտային տվյալները և լիարժեք հասցեն քարտեզի բաժնում կարող են տեղադրվել որպես բաց ինֆորմացիա, հասցեատիրոջ կողմից վճարում կատարելով, 4700 դրամ՝ 3 ամսվա համար, 7400 դրամ՝ 6 ամսվա համար։
Arajark.am-ը իրականացնում է գույքերի լուսանկարում Հայաստանի ողջ տարածքում։ Երևանում անշարժ գույքի տեղազննումը, լուսանկարումը և տեղադրումը կայքում ԱՆՎՃԱՐ է։
Ինչպե՞ս օգտվել կայքից
Ինչպե՞ս ավելացնել հայտարարություն Arajark.am կայքի այլ բաժիններում և անշարժ գույքի չստուգված բաժնում
Այնուհետև՝ սեղմե՛ք «Ավելացնել հայտարարություն» կոճակը,
Բոլոր դաշտերը լրացնելուց հետո կարող եք անցնել հայտարարության դիտման էջ
(Հիշե՛ք, որ հայտարարության մեջ ներառված տեղեկության քանակից և լիարժեքությունից է կախված արձագանքների քանակը: Աշխատեք հնարավորինս մանրամասն լրացնել տեղեկատվական դաշտերը ապրանքատեսակի/ ծառայության մասին, անվանումը նշեք հստակ, գրագետ և գրավիչ, համոզվեք, որ այն պարունակում է առաջարկվող ապրանքատեսակի/ծառայության անվանումը):
Հիշե՛ք, որ սխալ էլ. հասցեով հայտարարությունները ավտոմատ կերպով կհեռացվեն համակարգի կողմից:
Թոփ հայտարարություններ
Տոպ հայտարարություննեը ցուցադրվում են մնացած հայտարարություններից վեր`բաժնի վերին մասում, շեշտված գունային ֆոնով: Թոփ տեղը երաշխավորում է, որ Ձեր հայտարարությունը կդիտվի օգտատերերի կողմից առավելագույն քանակությամբ:
Ինչպե՞ս են ցուցադրվում Թոփ հայտարարությունները
Թոփ հայտարարությունները ցուցադրվում են պարբերական հաճախականությամբ, ոչ ավելի քան 5 Թոփ հայտարարություն ամեն էջի վրա: Յուրաքանչյուր Թոփ հայտարարություն ցուցադրվում է ցուցակում երկու անգամ` մեկը <Թոփ հայտարարություններ> բլոկում, մյուսը` ընդհանուր ցուցակում:
Այդ հայտարարությունը ընդհանուր ցուցակում արտահայտված է դեղին գույնով և մնում է կայքում մինչ հայտարարության ժամկետի ավարտը: <Թոփ հայտարարություններ> բլոկում այն կպահպանվի վճարված ժամկետի ընթացքում:
Ինչպե՞ս տեղադրել հայտարարությունը Թոփ-ում
Սեղմե՛ք <ԹՈՓ> կոճակը Ձեր հայտարարությունների էջում տվյալ հայտարարության էջի վրա, կամ հայտարարության հրապարակման հաստատման էջում:
Ընտրե՛ք վճարման եղանակը և վճարե՛ք համաձայն քայլերի:
Ե՞րբ է ակտիվանում և դադարում Թոփ ծառայությունը
<Թոփ հայտարարություններ> ծառայությունը ակտիվանում է ավտոմատ կերպով վճարման հաստատումից հետո րոպեների ընթացքում: Հայտարարությունը դադարում է Թոփ լինել ուղիղ պատվիրված օրերի քանակից հետո նույն այն ժամին, երբ տեղադրվել է Թոփ:
Ինչպե՞ս երկարացնել հայտարարության գտնվելը <Թոփ հայտարարություններ>-ում
Դուք կարող եք կրկին տեղադրել հայտարարությունը Թոփում, նախորդ վճարված ժամկետի ավարտվելուց հետո: Դուք կստանաք ավտոմատ էլ. նամակ, որով կտեղեկանաք <Թոփ հայտարարություններում> գտնվելու ժամկետի մասին:
Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել Թոփ հայտարարություններ> ծառայությունը գովազդ տեղադրելու համար
<Թոփ հայտարարություններ> ծառայությունը նախատեսված է Ձեր հայտարարությունը ավելի տեսանելի և գործարքը ավելի հաջող դարձնելու համար: Այս ծառայությունը չպե՛տք է օգտագործվի միանգամից մի քանի ապրանք վաճառելու նպատակով, ինչպես նաև Ձեր խանութը կամ ծառայությունը <Վաճառք> բաժնում գովազդելու համար:
Եթե դուք ծառայություն եք գովազդում, ապա նմանատիպ հայտարատությունը կարող եք տեղադրել <Ծառայություններ> բաժնի <Թոփ հայտարարություններ>-ի ցանկում:
Ես չեմ տեսնում իմ հայտարարությունը Թոփ-ում
Հայտարարությունը Թոփ է տեղադրվում վճարման հաստատման պահից մի քանի րոպե անց:
Եթե դուք չեք տեսնում Ձեր Թոփ-հայտարարությունը բաժնի վերին մասում, թարմացրե՛ք Ձեր բրաուզերի քեշը F5 կոճակով:
Թոփ հայտարարությունները ցուցադրվում են պարբերական հաճախականությամբ, 5 Թոփ հայտարարություն ամեն էջի վրա, ընտրվում են հերթական ռոտացիոն սկզբունքով և էջի վերբեռնման ժամանակ փոխվում են այլ հնգյակով:
<Թոփ հայտարարությունների> տեղադրման կանոնները
Եթե Դուք տեղադրել եք Ձեր հայտարարությունը Թոփ-ում, այդ փաստը չի երաշխավորում յուրահատուկ վերաբերմունք դրա նկատմամբ. բոլոր Թոփ հայտարարությունները խստորեն ստուգվում են մեր մոդերատորների կողմից:
Եթե հայտարարությունը խախտում է <Օգտագործման համաձայնագրի» կանոնները, տեղադրված է ոչ համապատասխան բաժնում կամ պարունակում է ոչ պատշաճ տեղեկություն, այն կհեռացվի: Այդ պարագայում այն չի՛ վերականգնվի, ծառայությունը չի՛ փոխանցվի այլ հայտարարության վրա, և գումարի վերադարձ չի կատարվի:
Հայտարարությունը կնշվի Շտապ! նշանով հայտարարությունների ցանկի էջում և որոնման արդյունքում: <Շտապ!> նշանը պահպանվում է ակտիվ հայտարարության գոյության ողջ ընթացքում:
Ինչու <Շտապ!> դարձնել հայտարարությունը
Հարտարարությունները, որոնք կրում են Շտապ! նշանը, ավելի շատ ուշադրություն են գրավում, քանի որ հաճախորդը հասկանում է, որ Դուք ցանկություն ունեք ապրանքը շտապ վաճառելու:
Եթե Դուք ցանկանում եք շտապ վաճառել, գնել, վարձակալել կան վարձով տալ որևէ բան և ցանկություն ունեք ավելի շատ դիտումներ ունենալ, ապա այս ծառայությունը իդեալական հնարավորություն է ընձեռում Ձեր հայտարարությանը ավելի շատ ուշադրություն շահելու:
Ինչպե՞ս են ցուցադրվում <Շտապ!> հայտարարությունները
Շտապ հայտարարությունները կրում են Շտապ! նշանը հայտարարությունների ցանկում, որոնման արդյունքում, ինչպես նաև հայտարարության էջում:
Ինչպե՞ս հայտարարությունը < Շտապ!> դարձնել
Սեղմե՛ք կոճակը հայտարարությունների էջում տվյալ հայտարարության էջի վրա, կամ էլ հայտարարության հրապարակման հաստատման էջում:
Ընտրե՛ք վճարման եղանակը և վճարե՛ք համաձայն քայլերի:
Ե՞րբ է ակտիվանում և դադարում <Շտապ!> ծառայությունը
Շտապ ծառայությունը ակտիվանում է ավտոմատ կերպով վճարման հաստատումից հետո րոպեների ընթացքում: Այս ծառայությունը ակտիվ է մինչև դրա ժամկետի լրացումը:
Ես վճարել եմ ծառայության դիմաց, բայց հայտարարությունս <Շտապ!> չդարձավ
Ծառայությունը սկսում է գործել վճարման հաստատումից հետո մի քանի րոպեների ընթացքում:
Հայտարարությունների տեղադրման կանոններ
Եթե Դուք դարձրել եք Ձեր հայտարարությունը Շտապ, այդ փաստը չի երաշխավորում յուրահատուկ վերաբերմունք դրա նկատմամբ և նմանատիպ բոլոր հայտարարությունները խստորեն ստուգվում են մեր մոդերատորների կողմից:
Եթե հայտարարությունը խախտում <Օգտագործման համաձայնագրի» կանոնները, տեղադրված է ոչ համապատասխան բաժնում կամ պարունակում են ոչ պատշաճ տեղեկություն, ապա այն կհեռացվի: Այդ պարագայունմ այն չի՛ վերականգնվի, ծառայությունը չի՛ փոխանցվի այլ հայտարարության վրա, և գումարի վերադարձ չի՛ կատարվի:
Ինչպե ՞ս խմբագրել կամ հեռացնել հայտարարությունը
Եթե Դուք հանդիսանում եք Arajark.am-ի գրանցված օգտատեր, ապա Ձեր բոլոր ակտիվ հայտարարությունները հասանելի են Ձեզ անձնական էջում:
Ձեր հայտարարության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով՝
Ինչպե՞ս փոփոխել լուսանկարների հերթականությունը և հայտարարության գլխավոր նկարը
Նկարների հերթականությունը կամ գլխավոր նկարը փոփոխելու համար Ձեր անձնական էջում սեղմե՛ք հայտարարության վերնագրի աջ մասում գտնվող «Խմբագրել» կոճակը, այնուհետև, սեղմած պահելով մկնիկի ձախ ստեղնը, տեղափոխեք համապատասխան նկարը դեպի առաջնային հատված։