hy
(0)
Close
help Օրինակ՝ 37477248811
help Նվազագույնը՝ 6 սինվոլ, առավելագույնը՝ 20

Օգտվեք Facebook-ից, արագ գրանցման համար
  • Գլխավոր
  • >
  • Օգտագործման համաձայնագիր

Օգտագործման համաձայնագիր

Դառնալով Arajark.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակությամբ հայտարարությունը:

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

Arajark.am կայքում տեղադրված բոլոր տեղեկություններն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են Arajark.am-ի սեփականությունը: Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքի որևէ մասը կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը կոմերցիոն նպատակներով:

Օգտվելով Arajark.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները, ապրանքանշանները, կոմերցիոն գաղտնիքները, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն մարդկանց կողմից, որոնք նշվում են հայտարարության տեքստում:

Եթե Arajark.am-ում Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշի անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժած կողմին, իր ներկայացուցիչներին կամ իրավաբանական կազմակերպությանը:

Դուք պարտավորվում եք`

  • Չձեռնարկե՛լ որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ծանրաբեռնմանը;
  • Չօգտագործե՛լ ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
  • Չկանխե՛լ և չփորձե՛լ կանխել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը, նաև չկանխե՛լ ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
  • Չօգտագործե՛լ այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի օգտատիրոջ հետ գործարք կատարելուց;
  • Չքննադատե՛լ մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
  • Չօգտագործե՛լ անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց փոխարեն ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

Arajark.am-ը պարտավորվում է ջանքեր գործադրել հետևյալ համաձայնագրով իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Arajark.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ սահմանել, օրինակ հայտարարության պիտանելիության ժամկետն ու չափը: Arajark.am-ը իրավասու է ցանկացած պահի փոխել ծառայությունների աշխատանքը` առանց նախօրոք զգուշացման` չկրելով որևէ պատասխանատվություն:

Ծառայությունների բարձր որակը պահելու համար Arajark.am-ը կարող է սահմանափակել օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել Arajark.am-ում օգտատիրոջ գործողությունները:

Arajark.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: Arajark.am կայքն իրավունք ունի ցանկացած պահի արգելափակել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը և պատասխանատվություն չկրել իր գործողությունների համար ո՛չ օգտատիրոջ և ո՛չ էլ երրորդ անձանց դիմաց:

Arajark.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահի օգտատիրոջ հետ տվյալներ ճշտելը և պահանջելը անձը հաստատող փաստաթուղթ: Վերոհիշյալները չտրամադրելը հավասար է ոչ պատշաճ տեղեկություններ տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կողմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալներին, Arajark.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժել և նրա՝ Arajark.am-ի մուտքը փակել՝ առանց նախազգուշացման:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղել հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`

Չխախտե՛լ հայտարարությունների հրապարակման կանոնները

Չհրապարակե՛լ և չփոխանցե՛լ որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարքը կամ հանրային անկարգությունները:

Չհրապարակե՛լ և և չփոխանցե՛լ նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութ վերցնելը:

Չհրապարակե՛լ առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին: Դրա մեջ են մտնում ֆինանսական բուրգերի սխեմաները, թմրանյութերը, վտանգավոր քիմիկատները, զենքը և գողացված ապրանքը:

Չհրապարակե՛լ և չփոխանցե՛լ որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:

Չվերբեռնե՛լ այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

Պատասխանատվության սահմանափակում

Օգտվելով Arajark.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար: Իսկ կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ու գործակալները ոչ մի պատասխանատվություն չեն կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար, ցանկացած կորստի և վնասի համար, որոնք առաջացան կայքում տեղադրված հայտարարությունները օգտագործելու հետևանքով:

Arajark.am-ը չի հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ:

Կայքը հանդիսանում է վաճառքային կոմունիկացիոն պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին վաճառել և գնել օրենքով թույլատրելի ապրանքներ և ծառայություններ ցանկացած ժամին, որտեղից որ հարմար եք գտում և Ձեզ հարմար արժեքով:

Arajark.am-ը չի կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրվող հայտարարությունների ճշգրտությունը և պատասխանատվություն չի կրում գործարքների հետևանքով կորուստների համար:

Arajark.am-ը պատասխանատվություն չի կրում օգտատերերի վարքի կամ իրենց կողմից առաջարկված ապրանք/ծառայությունների համար: Բոլոր վեճերը պետք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:

Որակը, անվտանգությունը, օրինականությունն ու ապրանքի կամ ծառայության համապատասխանությունը նկարագրությանը, ինչպես նաև օգտատիրոջ որևէ ապրանքի/ ծառայության գնելու կամ վաճառելու հնարավորությունը, գտնվում են կայքի վերահսկողությունից դուրս:

Օգտատերը չպետք է ենթադրի, որ որևէ առաջարկ կամ որևէ առք ու վաճառքի գործարք ինքնին փաստացի և օրինական է՝ միայն ելնելով այն փաստից, որ այն տեղադրված է կայքում: Կայքը պատասխանատվություն չի կրում գործարքի ավարտի համար, և օգտատերը լիովին վերցնում է այդ պատասխանատվությունն իր վրա:

Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: Arajark.am-ը պատասխանատվություն չի կրում տրամադրված տեղեկության ճշգրտության համար:

Ոչ մի պարագայում մենք չենք ստանձնում պատասխանատվություն անօրինական, սպառնացող, վիրավորական, վարկաբերող կամ ոչ պատշաճ տեղեկության կամ նյութերի համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարքը և հանրային անկարգությունները:

Ոչ մի պարագայում մենք չենք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վնասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը ենթակա է թարմացման և ցանկացած պահի կարող է դառնալ հին: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: Մենք պատասխանատու չենք պահպանված տեղեկությունների թարմացման, ինչպես նաև անհաջող թարմացումների համար:

Arajark.am-ը պարունակում է հղումներ, որոնց աջակցում են երրորդ կողմերը: Նմանատիպ կայքերը չեն ենթադրում վերահսկողություն, և մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ներկայացված կայքի կամ հղումի պարունակության համար` ներառյալ ճշգրտությունը, օրինական ու պատշաճ լինելը: Հղումները տեղադրվում են Arajark.am կայքում օգտատերերի հարմարավետության համար, և դա չի ենթադրում, որ դրանց պարունակությունը հաստատված է Arajark.am-ի կողմից: Մենք պատասխանատու չենք Arajark.am-ում տեղադրված որևէ կայքի հղումի հեղինակային իրավունքների համար: Arajark.am-ը չի երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն, ինչպես նաև մենք չենք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:

Համաձայնագրի ժամկետը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Arajark.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց Arajark.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավոր է դադարեցնել Arajark.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Arajark.am կայքի օգտագործումը չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

Կայքի պատրաստումը՝ ՄԱՍՏԵՐՎԵԲ ՍՊԸ © 2017-2024

Կապ կայքի հետ

+374 60 500 100
Arajark.am