Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Գարեգին Նժդեհ փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, սալիկապատ։ Սանհանգույցը՝ համակցված, սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի ներկառուցված պահարան, խոհանոցի կահույք, մշտական ջուր և գազ։ Բնակարանը վաճառվում է կահույքով և տեխնիկայով։ Հնարավոր է նաև փոխանակում 3 սենյականոց բնակարանի հետ Դավթաշեն, Ավան, Նոր Նորք համայնքներում՝ հավելավճարով։