Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Նոր-Արեշ 15-րդ փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը նորաոճ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, սալիկապատ։ Սանհանգույցը՝ առանձին, նորաոճ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված, տանիքը՝ վերանորոգված։ Ունի 4քմ ավելացված մաս, նկուղ, փակ լոջա, խոհանոցի կահույք, ներկառուցված պահարաններ, 2 օդորակիչ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։