Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Թամանյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, փայտյա, հատակը՝ մանրահատակ, սալիկապատ։ Սանհանգույցը՝ համակցված, սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի կախովի պատշգամբ, փակ լոջա, ներկառուցված պահարաններ, խոհանոցի կահույք, օդորակիչ(2), ջեռուցման համակարգ, վերելակ, մշտական ջուր և գազ։ Տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։