Վաճառվում է 2 հարկանի 5 սենյականոց առանձնատուն Տիչինայի փողոցում։ Առանձնատունը նորաոճ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, պրեսգրանիտ։ Սանհանգույցը(2)՝ նորաոճ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված, տանիքը՝ վերանորոգված: Ունի կախովի պատշգամբ, նկուղ, ձեղնահարկ, խորդանոց, խաղասրահ, քարե ավտոտնակ, բակ՝ պտղատու և դեկորատիվ ծառերով, ներկառուցված պահարաններ, խոհանոցի կահույք, բուխարի, եռաֆազ հոսանք, անվտանգության համակարգ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Վաճառվում է խաղասրահում գտնվող բիլլիարդի փայտյա սեղանի հետ միասին։